Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք Հայաստանում ցույցի դուրս եկած մեր ընկերների կողքին ենք (տեսանյութ)

Քաղաքականություն
5EB0BAF0-1EC8-48AA-BD90-B494B34CEDB6_w640_r1_cx0_cy43_cw0_s

Ամերիկայի Ձայն Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան առջեւ բողոքի ցույցի դուրս եկած վաշինգտոնցիները իրենց աջակցությունն էին հայտնում Հայաստանում Բաղրամյան փողոցի վրա խաղաղ ցույցը շարունակող իրենց ընկերներին։ ՛՛ Մենք ուզում ենք հիշեցնել մեր ընկերներին, որ իրենց կողքին ենք ՝՝,-նշեց ցուցարարներից  Գայանե Մանուկյանը։ Ցուցարարներին էր միացել նաեւ քաղաքական վերլուծաբան, ՛՛The Armenian Reporter՝՝շաբաթաթերթի  նախկին խմբագիր Էմիլ Սանամյանը, նա նշեց, որ վերջին մի քանի օրերի իրադարձությունները  ոգեշնչել են իրեն, քանզի սա փաստում է Հայաստանում քաղաքացիական ակտիվ հասարակության գոյության մասին, Սանամյանը հավելեց, որ ուկրաինական Մայդանից հետո  հետխորհրդային երկրներում բողոքի ցույցերը վախով են ընկալվում, սակայն Հայաստանյան այս փորձը ապացուցում է, որ ժողովուրդը ունի իր պահանջները  բարձրաձայնելու իրավունք։ ՛՛ՈՉ ԹԱԼԱՆԻՆ՛՛, այսպիսին էր ցուցարարների ուղերձը։ Դեսպանատան աշխատակիցները հրաժարվեցին մեկնաբանություններից, սակայն ցուցարարներին ջուր առաջարկեցին։