Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթեց չեմպիոնների լիգայի առաջին խաղում

Սպորտ
pyunik

Երեւանի «Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց չեմպիոնների լիգայի նոր մրացաշարը: Այսօր կայացած որակավորման առաջին փուլի անդրանիկ խաղում Հայաստանի չեմպիոնը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»: Հանդիպումը չնայած անցավ «Փյունիկի» խաղային եւ տարածքային առավելությամբ, սակայն ավարտվեց թիմի համեստ հաղթանակով՝ 2:1: Խաղի հաշիվը 45-րդ րոպեին բացեց փյունիկցիների նորեկ Սաթումյանը, իսկ ընդմիջումից հետո այն կրկնապատկեց փոխարինման մտած Ռոմերոն: Հյուրերն ամբողջ խաղի ժամանակ ընդամենը երեք հարված կատարեցին «Փյունիկի» դարպասին, որոնցից մեկը 71-րդ րոպեին հասավ նպատակին: Հետխաղյա մամուլի ասուլիսում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանն ասաց, որ գոհ է թիմի խաղից եւ արդյունքից. «Մենք հաղթել ենք և հաղթանակած ենք գնալու Սան Մարինո: Վստահ եմ, որ այնտեղ եւս հաղթելու ենք» - ասաց նա: «Ֆոլգորեի» գլխավոր մարզիչ Նիկոլա Բերարդին նույնպես գոհ էր իր թիմից. «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ մրցակիցը մեզանից ուժեղ է: Պատասախան խաղում մեզ կմիանան թիմի այն չորս առաջատար ֆուտբոլիստները, ովքեր բացակայում էին, եւ կկարողանանք ավելի լավ հանդես գալ», - նշեց հյուրերի մարզիչը:   Հավելենք, որ թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին: Հաջորդ փուլ մտնելու համար «Փյունիկին» բավական է չպարտվել 0:1 եւ ավելի խոշոր հաշվով: Դաշտի տերերի նույն հաշվով հաղթանակի դեպքում կնշանակվի ետխաղյա 11մ հարվածաշար: Հուսանք, որ գործը չի հասնի ֆուտբոլային վիճակախաղի  եւ «Փյունիկը» պատասխան խաղում կկարողանա պահպանել Երեւանում ձեռք բերած առավելությունը: MHM97446 copy (1) MHM97444 MHM97449 copy MHM97446 copy MHM97445 MHM97448 MHM97447 copy