Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները խմբեր են ձեւավորել

Քաղաքականություն
9rz1acRfcNc

Րոպեներ առաջ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներից մեկը՝ Նարեկ Այվազյանը, հանդես եկավ հայտարարությամբ; Նա նշեց, որ ձեւավորել են մի քանի խմբեր՝ տասական հոգուց բաղկացած, որոնք տարբեր գործառույթներ են իրականացնելու: Այսպես՝ մի խումբը կշփվի լրատվամիջոցների հետ, մեկը՝ կզբաղվի տնտեսական հարցերով, մյուսը՝ տեխնիկական հարցերով, կլինի նաեւ արագ արձագանքման խումբ: Յուրաքնաչյուր խմբում նշանակվեց մեկ պատասխանատու: Ներկաները ողջունեցին նախաձեռնությունը; Քիչ ներքեւում երկու ցուցարարները շարունակում են հացադուլը: Նրանք հայտնեցին, որ իրենց այցելել են ՄԻՊ գրասենյակից, իրազեկել իրենց իրավունքների մասին, հացադուլավոր երիտասարդները շեշտեցին, որ որեւէ բժիշկ իրենց չի այցելել: Ոստիկանները կանգնած են մի շարքով: Իրավիճակը խաղաղ է: