Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաղդալյանը զարմանում է, որ դեռ մարդիկ Բաղրամյան պողոտայում են (տեսանյութ)

Քաղաքականություն
JEkzJFtLH2w

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը գիտի, թե ինչու ՀԷՑ-ում աուդիտ անելու մասին Սերժ Սարգսյանի ելույթից հետո ժողովուրդը չի լքում Բաղրամյան պողոտան. «Մենք բոլորս էլ գիտենք, որ մեր երկրում վստահության լուրջ պակաս կա եւ էդ անվստահությունը բոլորիս աչքի առաջ է»։ Եթե կողմերից յուրաքանչյուրն իր ճիշտ առաջ տանի, մենք փակուղում կհայտնվենք։ Տիկին Նաղդալյանի համար սա անհասկանալի է. «Մենք ունենում ենք քաղաքի կենտրոնում 10-ից ավել օր շարունակ պարալիզած վիճակ»։ 7 դրամի թանկացումը չեղարկելու ժողովրդի պահանջը բավարարելու համար, ըստ տիկին Նաղդալյանի, հիմք է պետք։ Աուդիտը կլինի, կտեսնենք։ Սակայն ինչու՞ աուդիտը չէր արվում մինչեւ բողոքի գործողությունը։ Պատգամավորը նկատում է, որ իշխանությունն իր գործն է անում.«Ինքը իր համար ստեղծել է այն հիմքերը, որը համարում է լիարժեք եւ օբյեկտիվ»։ Հանրապետական պատգամավորը համաձայն չէ, որ ժողովրդի գրպանի փոխարեն բյուջեում տեղ գտած մեր երկրի անվտանգության գումարներով է փոխհատուցվելու ՀԷՑ-ի 7 դրամը՝ ո՞վ է ասել. «Մեր անվտանգության փողերը կարող են ձեւավորվել տարբեր աղբյուրներից, այդ թվում եւ տարբեր բարեգործներից, տարբեր մարդասերներից»։ Ի դեպ, տիկին Նաղդալյանը զարմանում է, որ աուդիտի մասին պահանջի բավարարումից հետո ժողովուրդը կրկին մնացել է փողոցում։