Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայում առաջինը պայքարի մեջ կմտնի «Փյունիկը»

Սպորտ
sport-pyunik-folgore

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Փյունիկն» սկսում է 2015-16թթ չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրի համար պայքարը: Այսօր հանրապետության ուժեղագույն թիմը մրցաշարի որակավորման առաջին փուլի շրջանակում «Հանրապետական» ստադիոնում կընդունի Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»: Մեր թիմն որոշակի կորուստով է ներկայանում հանդիպմանը, քանի որ հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերջերս տեղափոխվել է Մախաչկալայի «Անժի»: Ճիշտ է, «Փյունիկի» կազմը վերջերս համալրել է Հայաստանի հավաքականի անդամ Ռումյան Հովսեփյանը, որը հանդես է գալիս հենց նույն դիրքում: Մասնագետները, ինքնին, հանդիպման ընդգծված ֆավորիտ են համարում «Փյունիկին», որի հաղթանակը գնահատել են 1,10 գործակցով: Զարմանալու ոչինչ չկա, քանի որ փյունիկցիները եվրոգավաթներում խաղալու ավելի մեծ փորձ ունեն: «Փյունիկը» չեմպիոնների լիգայում անցկացրել է 28 խաղ, իսկ «Ֆոլգորեն» առաջին անգամ է մասնակցում մրցաշարին: Մեր թիմը եվրոգավաթներում 7 անգամ արդեն ճաշակել է հաղթանակի բերկրանքը, իսկ մրցակիցը անցկացրած 4 խաղերում կրել է նույնքան պարտություն: «Փյունիկ» - «Ֆոլգորե» խաղը կսկսի ժամը 20:00-ին: