Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժողովուրդը միշտ ճիշտ է». Հերմինե Նաղդալյանը՝ Բաղրամյանի դեպքերի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
hermine1

Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չափազանց հակասական վիճակում է հայտնվել` պատասխանելով «Ա1+»-ի հարցադրմանը Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ի երեկոյան կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին ուղղված ժողովրդի ցասումին եւ վերաբերմունքին։ Ինքը նկատեց, որ ծանոթ է այդ օրվա իրադարձություններին, որին հաջորդեց հետեւյալ հարցը. «Ձեր մեկնաբանությունը՝ ճի՞շտ են արել, լա՞վ են արել, պե՞տք էր, պե՞տք չէր, ժողովուրդը ճի՞շտ էր»։ Տիկին Նաղդալյանը խնդրեց պարզաբանել. «Ինչի՞ ժողովուրդը ճիշտ էր»։ Այնուհետեւ չլսելով պարզաբանումը, որ խոսքը Աշոտյանի հանդեպ պողոտայում արված արտահայտությունների մասին է, կտրեց. «Ժողովուրդը միշտ ճիշտ է»։