Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյանում փակ քննարկում է

Հասարակություն
bax1

Այս պահին Բաղրամյան պողոտայում գտնվող «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներից մի քանիսը և նստացույցի մասնակից քաղաքացիներ փակ քննարկում են իրականացնում՝ որոշելու իրենց հետագա անելիքները, միավորման-չմիավորման, պայքարի հետագա ուղղություններ մշակելու համար։ Հայտնի չէ, թե որքան կտևի քննարկումը, մասնակիցները վերջում հավանաբար հանդես կգան հայտարարությամբ։ Նստացույցի վայրում իրավիճակը բացարձակապես խաղաղ է, այստեղ են մոտ երեք տասնյակ քաղաքացիներ, չնայած այստեղ շարունակում են մնալ ոստիկանական մեքենաները, սակայն բացակայում են ոստիկանները։