Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիմորդի մոտ հատուկ սարք է հայտնաբերվել (տեսանյութ)

Հասարակություն
95381b7f041f18595a564fa22f6084c9

Մասնավոր բուհերի վիճակը այս տարի շատ վատ է: «35 մասնավոր բուհեր են գործում, սակայն 8-9 բուհեր ունեն դիմորդներ», -այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքերով՝ ծնողները եւ դիմորդները նախընտրում են դիմել պետական բուհեր, քանի որ եւ վարձավճարը նույնն է: Գագիկ Մելիքյանն այսօր ամփոփում էր միասնական քննությունների առաջին փուլի նախնական արդյունքները: Քննությունների առաջին փուլին մասնակցել է 11833 դիմորդ, որը նախորդ տարվա համեմատ 500-ով պակաս է: Ամենաշատ դիմորդները Երեւան քաղաքից են՝ 3347, իսկ ամենաքիչ դիմորդները կրկին Վայոց ձորի մարզից են՝  237: Դիմորդներից շատերը քննություն են հանձնել հայոց լեզու առարկայից, իսկ իտալերենից եւ պարսկերենից ոչ մի դիմորդ քննություն չի հանձնել։ Քննությունների առաջին փուլից բացակայել է 1088 դիմորդ: Ի դեպ, այս տարի 6 դիմորդ հեռացվել է քննասենյակից՝ հեռախոս ունենալու համար; Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը հիշեցնում է, որ այդ դիմորդները չեն կարող մասնակցել քննության երկրորդ փուլին, որը տեղի է ունենալու հուլիսի 2-8-ը: Նրա խոսքերով՝ մի դիմորդի մոտ հայտնաբերվել է WIFI սարք, իսկ մեկ այլ դիմորդի մոտ էլ հայտնաբերվել է հատուկ սարք, որի օգնությամբ դիմորդը ոչ միայն կարողանում է խոսել, այլ նաեւ ստանալ ինֆորմացիա դրսից: Քննական պրոցեսը կավարտվի հուլիսի 8-ին, իսկ մրցույթի վերջնական ամփոփումը տեղի կունենա հուլիսի 15-ին: