Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար. ԱՆ

Հասարակություն
8e93bf6feb9e7df98f195a9138267a34

Առողջապահության նախարությունը հայտնում է, որ պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ներկա պահին բժիշկները պայքարում են կնոջ կյանքը փրկելու համար: Կատարված միջամտության արդյունքում կնոջ մոտ արյունահոսությունը դադարեցվել է: Ծննդատանն է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Այս պահին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում կատարվում է համակարգչային տոմոգրաֆիական հետազոտություն: Հիշեցնենք, այսօր առավոտյան ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել: