Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակից հետ՝ դեպի Բաղրամյան պողոտա

Կարևոր լուրեր Հասարակություն
WWjRZ7_9JpU

Այս պահին շուրջ երեք տասնյակ ակտիվիստ Ազատության հրապարակից շարժվում է դեպի Բաղրամյան պողոտա: Հիշեցնենք՝ քիչ առաջ Ազատության հրապարակում որոշում էր կայացվել դադարեցնել նստացույցը: Հանրային քննարկման ժամանակ այստեղ հավաքված ակտիվիստները նշում էին, որ իշխանությունների կողմից երեկվանից իրենց հասցեին հնչած գովասանքը պառակտիչ նպատակ է հետապնդել, եւ իրենք ընդհանուր ճանապարհ են տեսնում համատեղ պայքարի համար՝ հենց Բաղրամյան պողոտայում: Բաղրամյան պողոտայում նրանց դիմավորեցին գրկաբաց. ակտիվիստներից մեկը Ա1+- ի հետ զրույցում ասաց. <Պառակտում չկա, նրանք մեր մի մասնիկն են, պարզապես մեր կառավարությունը տգեղ քայլ արեց՝ մեր ծնողների հոգեբանության վրա ազդեց, որպեսզի մեր ծնողները երեխաներին հետ կանչեն: Իրենց քայլերն անելուց առաջ թող հասկանան, որ իրենցից առավել գիտակից մարդիկ են այստեղ ու իրենց քայլերի համար մի օր պատասխան են տալու: Այստեղ խառնամբոխ չի, գաղափարակիրներ են հավաքված, գաղափարական սրի դեմ ֆիզիկական սուրը չի կարող ոչինչ անել>: Միասնական պահանջը մնում է նույնը՝ չեղարկել էլեկտարէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: