Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլորիս պայքարն էլ մեկն է՝ անկախ գտնվելու վայրից» (տեսանյութ)

Քաղաքականություն
jUXM-eO4Vq8

Այս պահին Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների մասնակցությամբ հանրային քննարկում է ընթանում՝ կապված առաջիկա անելիքների հետ։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը «Ա1+»-ի այն հարցին, թե հաղթանակած համարո՞ւմ է իրենց պայքարը, և ինչո՞վ էր պայմանավորված ցույցի մասնակիցների պառակտումը, նշեց. «Սա ամբողջական հաղթանակ համարել չի կարելի, սակայն իշխանությունները կես քայլ ընդառաջ եկան մեզ՝ մեր պահանջները բավարարելու առումով։ Իսկ Բաղրամյան պողոտայում գտնվող բոլոր քաղաքացիներն էլ մեր ընկերներն ու բարեկամներն են, անկախ այն հանգամանքից, թե մեզ դավաճան են համարում, թե ոչ։ Բոլորիս պայքարն էլ մեկն է՝ անկախ գտնվելու վայրից»։ Իսկ արդյո՞ք ընդունելի է Սերժ Սարգսյանի որոշումը, որ աուդիտ անցկացնող հանձաժողովում ընդգրկվեն նաև ակտիվիստներ, ինքն անձամբ կընդգրկվի՞ այնտեղ, Մաքսիմը շեշտեց, որ ոչ. «Ես անձամբ մասնագետ չեմ և իմ ներկայությունն այդ կազմում կլինի անարդյունավետ։ Պետք է ընդգրկված լինեն անկախ փորձագետներ, ում մենք կվստահենք և նրանք մեր շահերը կներկայացնեն այնտեղ»։ Ցուցարարներից շատերը նշում են, թե իրենք են շարժման առաջամարտիկները, իրենք են մոբիլիզացրել ժողովրդին։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը դրա վերաբերյալ շեշտեց. «Բոլորն էլ առաջին օրվանից հետևել են իրավիճակին և քաջատեղյակ են, թե ովքեր են եղել պայքարը նախաձեռնողները»։ Հետագա անելիքների հետ կապված դեռ հստակ ծրագիր չունեն նրանք, պետք է փորձագետների հետ խորհրդակցեն։