Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օսիպյանը հեռանալու կոչ արեց. հետո չմեղադրեք ոստիկանությանը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
osip

Քիչ առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում հայտարարեց. «Հարգելի ժողովուրդ, մոտ մեկ շաբաթ անօրինական փակել եք Բաղրամյան պողոտան, ոստիկանությունը հանդուրժողականություն դրսեւորեց, համակարգող խումբը կոչ արեց հավաքի մասնակիցներին ազատել Բաղրամյան պողոտան եւ գնալ Ազատության հրապարակ. այն քաղաքացիները, որ մնացել են,  ոստիկանությունը գործողություն կիրականացնի նրանց նկատմամբ: Անջատեք բարձրախոսը եւ դադարեցրեք անօրինական գործողությունները. հեռացեք, այլապես ոստիկանությունը կկիրառի ուժ»՛։ Նա լրագրողներին եւս խնդրեց հեռանալ Բաղրամյան պողոտայից, չխոչընդոտել ոստիկանության աշխատակիցների գործողությունները, որպեսզի հետո չմեղադրեք ոստիկաններին: