Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում բողոքի ակցիային միացել են մտավորականները. Tsayg.am (տեսանյութ)

Մարզեր
Regdddion-Capture

Ակտիվիստների կոչին արձագանքել և հունիսի 27-ին Գյումրու Թատերական հրապարակ եկել ու բողոքի ակցիային միացել են մտավորականները: Տեղատարափ անձրևի տակ երիտասարդները պարել են քոչարի, բերդ պար և սպասել մայրաքաղաքի իրենց ակտիվիստ ընկերների որոշմանը: Ակտիվիստները հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որը մասնավորապես վերաբերել է լրատվական հրապարակումներում տեղ գտած, ըստ իրենց, թյուր տեղեկատվությանը: Բողոքի ակցիայի ընթացքում հայտնի է դարձել նախագահի որոշումը, համաձայն որի, ոչ թե բնակիչն է վճարելու, այդ 6.93 դրամն, այլ մինչև աուդիտի կառավարությունը: Սա որևէ կերպ չի կարողացել հանդարտեցնել ակտիվիստներին: Նրանք դուրս են եկել երթի և այս պահին քայլում են քաղաքի փողոցներով՝ կրկին հնչեցնելով պահանջատիրական կոչեր: