Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղը մոսկվահայերը համերաշխության ակցիա կանցկացնեն

Հասարակություն
3f995362ab34aebfba371d7bf1590e9a

Վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 15։00-ին, Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ տեղի կունենա համերաշխության ակցիա՝ ընդդեմ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Այս մասին հայտնում է Մոսկվայի Հայ-ռուսական տեղեկատվական կենտրոնը։ Ակցիայի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ այն ունի բացառապես խաղաղ բնույթ. www.facebook.com/events/398449313685008/ «Մենք չենք պատրաստվում խախտել հասարակական կարգը, ոչ մի գործադուլ ու մասսայական անկարգություն չի լինելու»։ Ակցիայի մասնակիցները խնդրում են մոսկվացիներին՝ ըմբռնումով մոտենալ իրենց նախաձեռնությանը եւ ներողություն են խնդրում հնարավոր անհարմարությունների համար։ Ակցիայի մասնակիցները նամակ կհանձնեն դեսպանությանը, որից հետո կհեռանան։