Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառայողական քննությունը պիտի մի շարք հարցերի պատասխաններ տա» (տեսանյութ)

Քաղաքականություն
diana-nkar-Manukyan

«Ծառայողական քննությունը պիտի մի շարք հարցերի պատասխաններ տա, այդ թվում նաև ինչ գործողություններ են եղել մասնավորապես լրագրողների և տեխնիկայի վնասվելու հետ կապված։ Հուսով եմ, որ այդ ծառայողական քննությունը կիրականան և կիրականան օբյեկտիվ , և մենք բոլորս ականատես կլինենք այդ եզրակացություններին»,-լրագրողների հետ զրույցում նշում է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես է գնահատում հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից դրսևորած պահվածքն ու բռնությունները։ Նախարարի համոզմամբ՝ ոստիկանության գործողությունների մասին պետք է խոսել ընդհանուր իրավիճակի գնահատման համատեքստում։ «Հավատում եմ, որ մենք ունենք հասուն հասարակություն, և այն, ինչ-որ այսօր տեղի է ունենում մեր հասարակությունում՝ վստահ եմ, որ մենք կգտնենք ճիշտ հարաբերակցությունը՝ ժողովրդավարական արժեքների և մարդկանց իրավունքների ռեալիզացիայի, մյուս կողմից էլ՝ հասարակական կարգի պահպանման անհրաժեշտության և նաև ազգային անվտանգության որոշակի խնդիրների միջև»,- հավելեց Հովհաննես Մանուկյանը։ Մեր այն հաջորդ հարցին, թե ծառայողական քննության ինչպիսի արդյունքներ է ակնկալում՝ պարոն Մանուկյանը ասաց. «Օօօօ՜ էդ արդեն հարցրեք պարոն Գասպարյանին»։ Մանրամասները՝ տեսանյութում