Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ եւ վրացի ֆուտբոլիստների միջեւ ծեծկռտուք է ծագել

Սպորտ
a1-futboli-timer

Հայաստանի ֆուտբոլային թիմերը պատրաստվելով եվրոպական լիգաների մրցաշարերին, ընկերական խաղեր են անցկացնում արտասահմանյան թիմերի հետ:   Այսօր Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւ բրոնզե մեդալակիր «Շիրակը» հանդիպեցին վրացական երկու թիմերի հետ՝ համապատասխանաբար «Ցխինվալիի» եւ «Դիլայի» հետ:   Երեւանում կայացած խաղում փյունիկցիները նվազագույն 0:1 հաշվով պարտվեցին հյուրերին, իսկ ահա շիրակցիները Վրաստանում տանուլ տվեցին այդ երկրի նորընծա չեմպիոնին՝ 0:2: Ի դեպ, վերջին խաղում դաշտի տերերը երկու գոլերն էլ խփել են 11մ հարվածով: Առաջին գոլից հետո թիմերի ֆուտբոլիստների միջեւ ծեծկռտուք է ծագել, որի արդյունքում մրցավարը դաշտից հեռացրել է «Շիրակի» երկու ֆուտբոլիստների:   Եվրոգավաթներին պատրաստվող մեր մյուս թիմը՝ Երեւանի «Ուլիսը», անավարտ է թողել Թուրքիայում նախատեսված ուսումնամարզական հավաքը եւ ժամանակից շուտ վերադարձել Հայաստան: Հանրապետության փոխչեմպիոնը այդ ընթացքում ստուգողական խաղ է անցկացրել Վրաստանի փոխչեմպիոն Բաթումիի «Դինամոյի» հետ եւ պարտվել 4:5 հաշվով, չնայած առաջին խաղակեսից հետո առջեւում է եղել 4:1 խոշոր հաշվով: