Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները ջարդել են 1in.am-ի եւ «Ազատության» տեսախցիկը (տեսանյութ)

Քաղաքականություն
ZA

Նախքան օպերացիան սկսելը ոստիկանները մոտեցան «Ազատության»՝ ուղիղ տեսահեռարձակում իրականացնող թիմին և պահանջելով ազատել միջանցքը՝ քաշքշեցին և տեղահան արեցին ու վնասեցին ուղիղ տեսահեռարձակող տեխնիկան: Այնուհետև հարձակում սկսվեց լրագրողների վրա՝ այս գործում ակտիվությամբ աչքի էին ընկնում քաղաքացիական հագուստով անձինք: Նրանք թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա, ջարդում տեսանկարահանող տեխնիկան, բռնագրավում տեսանկարահանող սարքերի չիպերը: Մասնավորապես՝ ջարդվեց «Ազատության» տեսախցիկներից մեկը, ինչպես նաև լրագրողի հեռախոսը, որով վերջինս փորձում էր տեսանկարահանում իրականացնել: «Ազատություն» 1in.am կայքը հայտնում է, որ այսօր առավոտյան դաժան բռնության է ենթարկվել նաև իրենց օպերատոր Գոռ Հովհաննիսյանը, կոտրել են տեսախցիկներն ու սարքերը։   Կայքի փոխանցում է, որ գործողությունը սկսելուն պես՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգով դաժան բռնության և ծեծի են ենթարկվել www.1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը:   «Իմանալով որ վերջինս «Առաջին լրատվական»-ի լրագրող է, Լևոն Երանոսյանը հատուկ հրահանգել է հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ շարքից հանելով Գոռ Հովհաննիսյանի աշխատանքային թվային տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը»,- հայտնում է լրատվականը: Photographer Zareh Safaryan JNJ812