Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավետիսյանների հարազատ. «Ռուս զինվորի սպանությունը պատահական չէ» (տեսանյութ)

Հասարակություն
gyumri2-364x265

Հայաստանում երբեք չեն իմանա, թե ինչ տեղի ունեցավ հունվարի 12-ին Գյումրիում՝ Ավետիսյանների տանը։ Ռուսական կողմը, վերցնելով ամբողջ գործն իր ձեռքը, հայկական կողմին գործելու ոչ մի շանս չթողեց։  Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ «Քանի որ քննությունը եւ մնացածը ռուսական կողմի առավելությունն է, եւ մենք ոչ մի տեղեկություն չունենք, բացի փորձաքննություններից, իսկ ապացույցները պետք է դիտել համադրության մեջ, ակնհայտ է, որ որոշումը լինելու է ռուսական կողմինը»։ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանությունից 6 ամիս անց գործի բացահայտման ու բոլոր մեղավորների պատժման հույսեր չունեն նաեւ սպանվածների հարազատները։ Ջուլիետա Ջալալյանն ասում է. «Ակնկալիքներ չունենք, որովհետեւ գործը կարծես թե լրիվ մոռացվելա, բացարձակ չի հիշվում, առաջ գոնե հեռուստացույցով շաբաթը 1 անգամ խոսում էին , իսկ հիմա ինքնամոռացությանա տված, ոչ խոսում են ոչ ակնարկում են, ոչ եղել է ոչ կա, ոչ էլ նման դեպքա եղել»։ Սպանվածնների հարազատնները հաճախ են հայկական կողմի փաստաբանների հետ հանդիպում, հետաքրքրվում գործի նորություններով, բայց հստակ են հասկանում՝ նրանցից ոչինչ կախված չէ։ Ավելին՝ տեսանյութով