Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլում հնչել է Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը

Մշակույթ
114

Նշանավոր հայ երգահան  Տիգրան Մանսուրյանն օրերս է վերադարձել Ստամբուլից, որտեղ ներկա է եղել  երաժշտական միջազգային փառատոնի: Միջոցառման ընթացքում աշխարհահռչակ հայ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի եւ դաշնակահար Պիտեր Նեկիի կատարմամբ՝ Ստամբուլի Գում Գաբու թաղամասի Սուրբ Որդվոց Որոտման Հայ առաքելական եկեղեցում հնչել է Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը` նվիրված Կոմիտասին: Ներկաների կողմից հայ մեծ երաժշտահանի նոր ստեղծագործության համաշխարհային պրեմիերան ընդունվել է մեծ հիացմունքով, թուրքական թերթերը գրել են Տիգրան Մանսուրյանի նոր սոնատի կատարման մասին՝ նշելով, որ իր ստեղծագործություններով աշխարհի բազմաթիվ երկրների բեմեր նվաճած 76-ամյա հայ երաժիշտը իր սոնատի ստամբուլյան կատարման առիթով առաջին անգամ է Թուրքիայում: Լուսանկարները` Ստամբուլի ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի 2 3