Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքվում, այնուամենայնիվ, թափվեց հայաստանցու արյունը

Սպորտ
հայ

Հունահռոեմական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, որը երեկ Եվրոպական խաղերում բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն էր ստացել, ոչ մի կերպ չէր կարող մրցանակային տեղ զբաղեցնել: Երրորդ տեղի համար մրցամարտում նախ նա հանդես եկավ վնասված մատով: Երկրորդ, Ամոյանի մրցակիցը՝ ադրբեջանցի Էլման Մուխթարովը, հենց սկզբից լուրջ վնասվածք հասցրեց մեր մարզիկին՝ պատռելով նրա գլխի մաշկը: Ավաղ, ռուսաստանցի մրցավար Անդրեյ Կրիկովը միտում չտեսավ այդ դրվագում եւ չդադարեցրեց մարտը: Արյունաքամ եղող մեր ըմբիշը չհրաժարվեց պայքարից եւ մոտ հինգուկես րոպե դիմակայեց անազնիվ պայքար մղող մրցակցին: Կարծում ենք, որ Ռոման Ամոյանը բարոյական հաղթանակ տարավ ադրբեջանցի ըմբիշի եւ երկրպագուների նկատմամբ, ուստի լավ կլինի, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն նրան հատուկ բրոնզե մեդալ շնորհի եւ պարգեւատրի որպես մրցանակակրի: հայ3           հայ4   հայ5   հայ7   հայ1