Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարմնավաճառությունը ՀՀ-ում պետք է օրինականացնել. մաշկավեներաբան

Հասարակություն
24bb7804dde37ee2bd5c861403158edc

Աշխարհում ամենատարածված հիվանդությունները սեռավարակներն են, ու դրանց դեմ պայքարը գրեթե անվերահսկելի է. կարծում է բժիշկ-մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ ամբողջ աշխարհում ամեն տարի նրանք տասը-քսան միլիոնով ավելանում են: Սակայն քիչ թե շատ վերահսկումն ըստ մասնագետի՝ հնարավոր է: Օրինակ՝ մարմնավաճառության օրինականացումը. «Այն երկրներում, որտեղ արդեն օրինականացրել են մարմնավաճառությունը, ամբողջ  գործընթացը վերահսկվում է պետության կողմից: Այնտեղ ով ինչ ուզի, չի կարող անել: Վիճակագրությունը ցույց է տվել, որ  սեռավարակների դեպքերը կրճատվել են: Ամբողջությամբ կանխարգելել չենք կարող, բայց 50-60 % ով կկարողանանք վերահսկել իրադրությունը»: Սեռավարակների խնդիրը մեր երկրում մշտապես թեժ քննարկման առիթ է հանդիսացել, հիշում է բժիշկը, բայց վերջին 30 տարվա ընթացքում, ոչ մի լուծում չի գտնվել. «Մեր մենթալիտետը թույլ չի տալիս լուծում գտնել,  իսկ որպես մասնագետ ասեմ՝ պետք է օրինականացնել, դա կլինի խնդրի լուծման մի ուղի»: Բժշկի դիտարկմամբ՝ սեռավարակների աճ  Հայաստանում նկատվում է հիմնականում աշնանը: Սամվել Հովհաննիսյանը սա կապում է արտագնա աշխատանքից վերադարձողների հետ. «Շշղթայական էֆեկտ է, ամուսինները վարակում են իրենց կանանց ու այդպես շարունակ»: Սեռավարակների տարածման պատճառներից մեկն էլ, ըստ մասնագետի, հիգիենայի ու անվտանգության կանոնների պակասն է. «Ամեն մարմնավաճառ կամ ամեն արտագնա աշխատանքի գնացող չէ, որ սեռավարակ է տարածում: Շատ դեպքում ոչ թե զուգընկերոջից է կախված, այլ ուղղակի սեռական հիգիենայի կանոններ կան, որը մեզ մոտ շատ է կաղում»: Բժիշկ-մաշկավեներաբանը, սակայն, ուրախությամբ նշեց, որ բժշկական կենտրոն դիմող երիտասարդ զույգերի թիվն ավելացել է. «Բայց կամավոր դիմողների մեջ ավելի շատ առողջներն են, նրանք ավելի շատ են մտածում իրենց առողջության մասին»: