Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուրջ միջադեպ Բաքվի խաղերում

Սպորտ
sport-baku-2015-11.06.

Բաքվում կայանալիք Եվրոպայի մարզական առաջին խաղերի մեկնարկին դեռ մեկ օր կա, սակայն արդեն լուրջ միջադեպ է տեղի ունեցել մասնակիցների հետ: Ինչպես տեղեկացնում է Ավստրիայի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այսօր առավոտյան վրաերթի են ենթարկվել երեք ավստրիացի մարզուհիների: «Մենք ցնցված ենք տեղի ունեցածից: Մարզական գյուղում ավտոբուսը վրաերթի է ենթարկել սինխրոն լողի մեր հավաքականի երեք անդամներին: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8:30-ին» - ասված է կոմիտեի հայտարարությունում: Ծանր վնասվածքներ ստացած երկու լողորդուհիներն անմիջապես ինքնաթիռով տեղափոխվել են Վիենա, իսկ թեթեւակի վնասվածք ստացած երրորդ մարզուհին բժշկական օգնությունից հետո վերադարձել է մարզական գյուղ: