Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուգանային հրապարակ՝ ոստիկանապետի մեքենան շրջանցելու համա՞ր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ashot-karapetyan

Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը հրահանգել է տուգանային հրապարակ տանել հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանի ավտոմեքենան։ Հետո զննության անվան տակ մեքենան տանում են Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ, որտեղ մեքենան զննելու ցանկություն հայտնած ոստիկանը ներկայացնում է այլ պատճառ. «Գայի Պողոտայում խախտում ա թույլ տվել ձեր եղբայրը, այսինքն, մեքենան ով որ վարել ա։ Քաղաքի ոստիկանության վարչության պետի կարգադրությամբ մեքենան մտնում ա տուգանային հրապարակ»։ Արդյո՞ք հորինված չէ ամենը. «Ես չգիտեմ։ Ես հրաման կատարող եմ»։ Գիշերվա ժամը 1-ին տուգանային հրապարակում հայտնված հրատարակիչն իր ականջներին չի հավատում՝ ոչ մարդ է ընկել մեքենայի տակ, ոչ վթարի պատճառ է դարձել, ոչ էլ վիճել է որեւէ մեկի հետ։ Արմեն Մարտիրոսյանը, որի մեքենայի ղեկին եղբայրն է եղել, փորձել է վերջինից հասկանալ խախտման բնույթը։ Եղբայրը հիշում է, որ շրջանցել է ոստիկանության ղեկավարության համարանիշով մի մեքենայի, որը ենթադրաբար Աշոտ Կարապետյանինն է։ Հանրապետության ոստիկանապետն Արմեն Մարտիրոսյանի տեղեկություններով, տեղյակ է կատարվածից։ Նրան նամակ է ուղարկվել. «Ես ոստիկանապետին իմ նամակով առաջարկել եմ, որ դիմի Ազգային Ժողով, որ հատուկ պարոն Կարապետյանի մեքենայի համար ինդուլգենցիոն վիճակ ստանա, որ ոչ ոք իրավունք չունի իր մեքենան շրջանցել, անցնել առաջ»։ Այսօր ոստիկանությունը դարձյալ խաբեությամբ փորձում է հարցեր լուծել։ Ինչպե՞ս վարվեն քաղաքացիները, որոնք օրենքի առաջ ավելի հավասար են, քան Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը. «Ժողովուրդը դա քաղաքացիների բազմությունն է, եւ դուք յուրաքանչյուր քաղաքացու ծառա եք, պարոնայք, եւ բարի եղեք ծառայել»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը։