A
A
Նախագահականի մոտից բերման են ենթարկել երկու հոգու (տեսանյութ)
«Ա1+»-ի թղթակիցը հայտնում է, որ հենց նոր նախագահական նստավայրի դիմացից, որտեղ ակցիա են իրականացնում սեւազգեստ մայրերը, բերման ենթարկեցին երկու հոգու՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիին եւ Արայիկ Պետրոսյանին։ Կասկածներ կան, որ Արայիկ Պետրոսյանին ոստիկաններն էին բերել ակցիայի վայր, որովհետեւ նա երբեք չի մասնակցել այս ակցիաներին, բացի այդ, ալկոհոլ էր օգտագործել։ Սկզբում մայրերին թույլ չէին տալիս կանգնել նախագահականի դիմաց՝ խոչընդոտելով նրանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Համառ պայքարից հետո նրանց թույլատրվեց կանգնել նախագահականի դիմաց, բայց քիչ անց ոստիկաններն սկսեցին շղթա կազմած՝ նրանց հեռացնել։ Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների սեւազգեստ մայրերը պահանջում են բացահայտել իրենց որդիների սպանության իրական դրդապատճառներն ու մեղավորներին։