Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանյան ծառ՝ հինգ մայրցամաքներից բերված հող ու ջրով   (տեսանյութ)

Հասարակություն
tiknik

Եվս մեկ ծառ կարմատավորվի ու կծաղկի Երեւանում։ Հինգ մայրցամաքներից բերված հողով ու ջրով՝ կառավարության 3-րդ շենքի հարեւանությամբ, այսօր «Տիկնիկները հանուն խաղաղության  եւ մշակութային երկխոսության» համաշխարհային երթի մասնակիցները ծառ են տնկել։ Երթը նվիրված էր  ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյա հոբելյանին։  Իսկ մեր երկրում կազմակերպվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։ Երթի նպատակն է առաջ մղել և տարածել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՅՈՒՆԻՄԱ-ի որդեգրած գաղափարներն ու արժեքները՝ ձայն բարձրացնելով հանուն կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում միջազգային համագործակցության խրախուսման, հանուն խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման։ Երթը կեզրափակվի սեպտեմբերի 21-ին՝ Խաղաղության միջազգային օրը և ՀՀ անկախության օրը՝ Փարիզում։ Այնտեղ նույնպես մեծ տոնախմբություն է սպասվում։