Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկախ քաղաքացու կամքից՝ հաշվառել են Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում   (տեսանյութ)

Հասարակություն
6bc05cc82bde42090304ee6165ca714d

Քաղաքացի Ռուստամ Ղազարյանը, երբ ցանկացել է ստանալ նոր վարորդական վկայական, անսպասելիորեն պարզել է, որ ինքը հաշվառված է Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում։ Քաղաքացին դիմել է  Առողջապահության նախարարություն՝  հաշվառումից դուրս գալու  համար  եւ հինգ անգամ մերժում է ստացել։   Ուստի հայց է ներկայացրել Վարչական  դատարան Ռուստամ Ղազարյանը դատական նիստին չէր մասնակցում, նրա շահերը ներկայացնում էին  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբանները։ «Նախարարությունն  էլ,  նարկոլոգիական կլինիկան էլ  հանդես են գալիս որպես մեկ մարմին»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։ Նա ընդգծում է,   որ հաշվառման փաստով ոտնահարվել է քաղաքացու  մեկ այլ իրավունք։ Ռուստամին վարորդական վկայականը անհրաժեշտ է  եղել աշխատանքի ընդունվելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում։