Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լրագրողի դեմ բռնությունը երկիրը հետ է գցում»

Քաղաքականություն
750be0ecc464430623bf3cd144a64c87

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը դեմ է, որ Հայաստանում լրագրողների դեմ խոշտանգումների մասնավոր դեպքերը բարձրաձայնվեն միջազգային հարթակում. «Ի՞նչ եք կարծում, միջազգային մարմինը կարո՞ղ է գալ ու լուծել մեր ներքին խնդիրը։ Դա իրավապահ մարմինների խնդիրն է։ Եթե մենք բարձրաձայնում ենք, ուրեմն պետք է լուծում տանք, իսկ դա երկրի ներսում պետք է անել»։ Տիկին Աճեմյանը նույնպես Կիեւում կմասնակցի լրագրողների անվտանգության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված կոնֆերանսին։ Նա վստահեցնում է, որ դեմ է բոլոր տեսակի բռնություններին ու ընդհանուր առմամբ, առանց մասնավոր դեպքերի կխոսի դրա մասին. «Ես ընդհանրապես դեմ եմ բռնություններին, քաղաքակիրթ երկրներում նման բան պետք է չլինի, հատկապես, մասմեդիայի ներկայացուցչի հանդեպ, քանի որ դա երկիրը հետ է գցում , դա ազատ խոսքին է դեմ, դա բոլոր արժեքներն է դեմ»։ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի դեպքին անդրադառնալով, երբ ԱԺ անվտանգության աշխատակիցը բռնություն էր կիրառել՝ տիկին Աճեմյանը ասաց. «Մենք պետք է բացառենք այդպիսի երեւույթները եւ պետք է գնահատականներ տանք դրան երկրի ներսում։ Գործը հիմա քննվում է, ու ինչ վերաբերում է իրավապահների գործին, ես չեմ կարող դրան գնահատական տալ»։ Կարինե Աճեմյանը չհամաձայնեց նաեւ լրագրողի դիտարկման հետ, թե Հայաստանում լրագրողների հանդեպ խոշտանգումներ են իրականացվում. «Ես չեմ կարծում, որ մեր երկիրը առաջնային գծում է այդ առումով, քանի որ շատ երկրներում են բռնություններ լինում։ Դուք ասացիք խոշտանգում, բայց մեր երկրում նման բան չկա, այսինքն՝ համատարած երեւույթ չէ»։