Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում կլինի». Ռոբերտ Նազարյան (տեսանյութ)

Տնտեսություն
robert-nazaryan

«Որոշակի թանկացում կլինի` ի՞նչ չափով, ի՞նչ մեծությամբ այդ մասին ես պատրաստ չեմ ասելու»,-ԱԺ-ում լրագրողների հետ հարցազրույցում ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Նա ենթադրում է, որ մոտ մեկ շաբաթից իր ղեկավարած հանձնաժողովը դիրքորոշում կհայտնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ։ Պարոն Նազարյանն անդրադարձել է հայտերում տեղ գտած թանկարժեք մեքենաների ձեռքբերումը սպառողով փոխհատուցելու խնդրին «Բավականաչափ մեծ հնչեղություն է ստացել, որ ՀԷՑ-ը իր հայտում ունի այնպիսի հոդվածներ, որոնք վերաբերում են թանկարժեք մեքենաներին և այլ ծախսերին, այդ մասով ես կարող եմ ասել, որ և նախորդ սակագնում, և առաջիկա սակագնում այդ շքեղության ոչ մի էլեմենտ մեր սակագնի մեջ տեղ չի գտնի»,-ասել է պարոն Նազարյանը։