Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրածին նվազագույն պատիժ է առաջարկվել

Քաղաքականություն
ննն

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրած Արշակ Սվազյանին դատապարտել երկամսյա կալանքի. այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նման միջնորդությամբ հանդես եկավ գործով մեղադրող դատախազ Գագիկ Մարգարյանը: Արշակ Սվազյանի պաշտպան Լիանա Բալյանն էլ իր ճառում միջնորդեց հաշվի առնել այն հանգամանքները, որ իր պաշտպանյալը տան միակ աշխատողն է, որդին ծառայում է զինված ուժերում եւ Արամ Մանուկյանին հարվածել է` նրա վարքագծից դրդված: Լիանա Բալյանը միջնորդեց նրա նկատմամբ նվազագույն պատիժ սահմանել՝ տուգանքը: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ 14:00-ն, որից հետո դատարանը կլսի ամբաստանյալի վերջին խոսքը: Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին`ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել, որ իր շենքի շքամուտքում բռնության է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը։