Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր մարզիկներին չհաջողվեց տիրանալ մեդալի

Սպորտ
shoot1

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից տեղի էր ունենում Հրաձգության «Աշխարհի գավաթ», որտեղ Հայաստանը ներկայացնում են Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները։ Թիմը ղեկավարում էր ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Աշխարհի գավաթ»-ին մասնակցում էր 87 երկրի 901 մարզիկ: Խաղարկվում էր 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ, որոնց, ցավոք, մեր մարզիկներին չհաջողվեց տիրանալ: Մայիսի 31-ին փոքր տրամաչափի հրացան, 50մ, 3 դիրքից` 40 կրակոց ծնկած, 40 պառկած և 40 կանգնած, տղամարդկանց նախնական փուլին մասնակցել են Հրաչ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը: Մասնակիցները բաժանված են եղել 2 խմբի, որտեղից մինչև 35-րդ տեղը գրավողները անցել են հաջորդ փուլ, այդ թվում՝ Քրիստիանն ու Հրաչը: 1-ին խմբում ուժերն է չափել 62 մարզիկ, որտեղ Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը, խոցելով 1161 միավոր, գրավել է 27-րդ տեղը: 2-րդ խմբում մրցել է 63 մարզիկ, որոնցից Հրաչ Բաբայանը, խոցելով 1157 միավոր, գրավել է 34-րդ տեղը: Նրանք պայքարը կշարունակեն այսօր՝ հունիսի 1-ին: Նույն վարժության (20+20+20 կրակոց) կանանց պայքարին մայիսի 29-ին մասնակցել է Իրինա Լաուերը, սակայն նրան չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը և դուրս է մնացել հետագա պայքարից: Հայ հրաձիգները 3 դիրքից վարժությունից հետո կվերադառնան հայրենիք: Նրանք կժամանեն «Զվարթնոց» օդանավակայան հունիսի 1-ի գիշեր լույս 2-ի առավոտ՝ ժամը 04:40-ին: Մրցման արդյունքներին կարող եք ծանոթանալ http://results.sius.com և http://www.issf-sports.org կայքերի միջոցով: