Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոլոքոստի թանգարանում նշվել է ցեղասպանության 100 ամյա տարելիցը

Քաղաքականություն
h0

Նյու Յորքի Քուինս շրջանի Լոնգ Այլանդի ,,Հոլոքոստ,,-ի թանգարանում, մայիսի 30-ին տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ։ Այն աղոթքով բացեց Սրբոց Նահատակաց եկեղեցու արժանապատիվ տեր Աբրահամ քահանա Մալխասյանը ։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը ։ ԱՄՆ-ի և ՀՀ օրհներգերից հետո ելույթ ունեցավ թանգարանի տնօրենուհի ՝ Բեթի Լիլաքը և թանգարանի ատենապետ՝ Ստիվեն Մարքովիցը ։ Ընդարձակ և հետաքրքիր զեկուցւոմով հանդես եկավ նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, արտակարգ և լիզոր դեսպան Զոհրապ Մնացականյանը , որից հետո ներկաներին ողջյունեցին Սրբոց Նահատակաց Ազգային Վարժարանի աշակերտները ։ Երեխաների կատարմամբ հնչեցին ,,Իմ անունը Հայաստան է,, ,,Սարդարապատ,, և Կոմիտասի ,,Լեպո լե լե,, երգերը ։ Անգլերեն լեզվով նրանք արտասանեցին նաև նահատակ գրողների ստեղծագործություններից ։ Կոմիտասը խորհրդանիշն է մեր զոհվածգրողմերի, և եթե ինքը ֆիզիկապես ողջ մնաց, բայց չկարողացավ իր արվեստը շարունակել, որովհետև հոգեպես խանգարված էր, և իր մահը շատ տխուր ձևով հոգեբուժարանի մեջ եղավ ։ Եվ ես մեր երեխաներին օրինակ բերելով ասացի, որ իմ տարեկիցների համար ապրիլի 24 ը սուգի, սև հագնելու օր է ։ Այսօր մենք ուրախ ենք, որ մեր երեխաները ապրելով այս երկրի մեջ, չեմ ցանկանա որ այդ օրը նունպես սև հագնեն, այլ ճերմակ և հույսի վարդերով՝ անմոռուկներով դիմավորեն ապրիլի 24- ը, ասաց Ազգային Վարժարանի տնօրենուհի Զարմինե Պողոսյանը ։ Երեխաների ջերմ ելույթից հետո, ներկաներին իր խոսքն ասաց, ցերեկոույթի պատվավոր հյուր՝ Երևանի Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն, դոկ․Սուրեն Մանուկյանը ։ Վերջում տեղի ունեցավ մոմավառություն, որին մասնակցեց նաև երրորդ սերունդի ներկայացուցիչ` Ռաֆայելը ։ Ներկաները մեծ հետաքրքությամբ դիտեցին նաև Հայոց ցեղասպանության 100 ամյատարոլիցին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել էր ,,Հոլոքոստ,,-ի թանգարանը; h h1 h2 h3 h5 h6 h7 h8   Լուսանկարները՝ հեղինակի                         ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ն յու  Յորք