Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» պարտվեց եւ կորցրեց եվրոգավաթային ուղեգիրը

Սպորտ
ֆօօտ

Այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:   Վերջին տուրի խաղերից առաջ մնացել էր պարզել միայն մեկ հարց, թե որ թիմը կգրավի 4-րդ հորիզոնականը եւ կմտնի Եվրոպայի լիգա, քանի որ 1-3-րդ մրցանակային տեղերն արդեն զբաղեցրել էին համապատասխանաբար «Փյունիկը», «Ուլիսը» եւ «Շիրակը»:   Եվրոպական վերջին ուղեգրին հավակնում էին «Միկան» ու «Ալաշկերտը», ընդ որում առաջինը երկու միավորով առաջ էր իր մրցակցից: Սակայն միկացիները հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեցին հանրապետության չեմպիոն «Փյունիկին», իսկ ալաշկերտցիները սեփական հարկի տակ առավելության հասան «Բանանցի» նկատմամբ՝ 3:1: Այդպիսով, «Միկան» նահանջեց 5-րդ հորիզոնական, իսկ 4-րդ տեղը զբաղեցրեց «Ալաշկերտը», որն էլ առաջին անգամ Եվրոպայի  լիգայում խաղալու իրավունք ստացավ:   Տուրի մյուս խաղերում հաղթեցին հյուրերը: Գյումրիի «Շիրակը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Ուլիսին», իսկ առաջնության ընդգծված ետնապահ «Արարատը» Կապանում երեք անպատասխան գոլ խփեց տեղի «Գանձասար-Կապանին»:   Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Փյունիկի» մեքսիկացի հարձակվող Ռոմերոն, որն իր անվան դիմաց գրանցեց 22 գոլ եւ մեկով առաջ անցավ «Շիրակի» հարձակվող Ժան-Ժակ Բուգուիից:   Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի ամփոփիչ աղյուսակ  

  1. Փյունիկ 28+19=4-5 58-26   61
  2. Ուլիս 28+15=5-8 43-32   50
  3. Շիրակ 28+14=7-7 51-32   49
  4. Ալաշկերտ 28+10=8-10    32-35   38
  5. Միկա 28+9=10-9 33-34   37
  6. Բանանց 28+8=8-12 42-46   32
  7. Գանձասար-Կապան 28+7=8-13 31-44   29
  8. Արարատ 28+3=4-21 28-69   13