Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես հիմիկվա ուժերի վրա հույս չեմ դնում». Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Քաղաքականություն
DqgMeFf51Bc

Ընդդիմության վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի կարծիքը հստակ է. «Ընդդիմություն կարող ես մի որոշ ժամանակ մնալ` կամ քայլ պետք է անես, կամ հետ  քաշվես, բայց տարիների ընթացքում չի կարելի ժողովրդին ասել՝ աշուն կանենք, գարուն կանենք, հետո թողնեն գնան տուն, հետո գան նորից վերակենդանանան: Էսօրվա վիճակի համար պատասխանատու է նաև այս տարիներին ձևավորված ընդդիմությունը, որ չկարողացավ իր նպատակի գագաթնակետին հասնել»: Երկրում ստեղծված ծանր իրավիճակի համար նա մեղադրեց նաեւ լրագրողներին. «Դուք էլ մեծ մեղքի բաժին ունեք: Գնացեք մեղքի թողություն արեք»: Ըստ նրա` ներկա ռեսուրսներով իրենք անշեղորեն գնում են ժողովրդավարարացման, որ մարդիկ հասկանան,  որ իրենք չեն եկել իշխանություն ու աթոռներ զավթելու կամ խաբելու ժողովրդին. «Գնահատականը բոլոր ժամանակներում պետք է ժողովուրդը տա: Ես պաշտոն եմ ուզում: Ես 25 տարեկանից զենք եմ վերցրել մինչև հիմա ամեն ինչի մեջ եմ: Ես էս երկրի համար գործ չեմ արել, որ մի քանի հոգի գան ժողովրդի արյունը խմեն, խի՞ տանք, ո՞վ են եղել»: Արդյոք պատրաստ են համագործակցելու նաեւ այլ ուժերի հետ, պարոն Միքայելյանի պատասխանը կտրուկ էր. «Ես հիմիկվա ուժերի վրա հույս չեմ դնում, եթե նորերը կծնվեն, գուցե համագործակցենք»: