Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը զրկվեց մեդալից

Սպորտ
elina1

Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանին չհաջողվեց մեդալ նվաճել Աջարիայի Չակվի քաղաքում ավարտված կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այսօր կայացած վերջին տուրում մեր շախմատիստուհին սեւերով պարտվեց մրցաշարի միանձնյա առաջատար Նատալյա Ժուկովային: Այդպիսով, Էլինա Դանիելյանը մնաց 7,5 միավորով եւ 3-րդ տեղը զիջեց իրեն հետապնդող Ալինա Կաշինսկայային, որը հաղթեց այս տուրում եւ վաստակեց 8 միավոր: Չեմպիոնի կոչումը 9,5 միավորով նվաճեց նույն Նատալյա Ժուկովան, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց Նինո Բաթիաշվիլիին՝ 9 միավոր: Մեր մյուս առաջատար գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն առաջնությունն ավարտեց հաղթանակով: Նա 11 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ մի շարք շախմատիստուհիների հետ բաժանեց 10-րդ հորիզոնականը: