Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժիկը 70 տոկոսանոց օղի է թորում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Rp_chW8MQgo

Դեպի Սյունիքի մարզ նախաձեռնած այցի շրջանակում, Վերիշեն համայնքում առաջիններից մեկը հանդիպեցինք Ավագյանների ընտանիքին։ Տան ղեկավարը՝ պարոն Սերժիկը, վերջին տարիներին զբաղվում է օղու թորմամբ։ «Ոչ մի բիզնես, մեր ընտանիքի համար է»,-ասում է նա։ Մեր զրույցի ընթացքում նա խաղողի օղի էր թորում։ Բացի այս, թթի օղի էլ է պատրաստում։ «Ջուրը տաքացնում եմ գազով մինչև իմ ուզած ջերմաստիճանը, և թորված օղին կաթիլ-կաթիլ գալիս է»,-օղու թորման ընթացքի մասին պատմում է Սերժիկը։ Երկրորդ անգամ է թորում, ևս մեկ անգամ ու մաքուր, տնական խմիչքը պատրաստ է. 70 տոկոս թնդության օղի է ստանում։ Վերիշենցին 43 տարի վարորդ է աշխատել։ Թոշակի անցնելուց հետո խմիչքի պատրաստմամբ է զբաղվում։ Խնամում է նաև տնամերձ հողամասը։ Ինքն ու կինը թոշակառուներ են։ Հողամասի ու թոշակի գումարով էլ ապրում են, իսկ օղին վաճառելու մասին չի էլ մտածում։ «Երեխաներիցս մեկը Մոսկվայում է, ինքն էլ պարբերաբար օգնում է ֆինանսական հարցերում»,-նշում է նա։ Հարցին, թե տեղյա՞կ է համայնքների խոշորացման հանրաքվեի մասին, պարոն Սերժիկն ասում է. «Այո, տեղյակ եմ, բայց դա այնպիսի բարդ բան է, չեմ կարող ասել՝ ինչպես կազդի բնակչության վրա։ Կամ միացրած, կամ չմիացրած, տարբերությունը ո՞րն ա»,-զարմանում է Վերիշենի բնակիչը։ Մանրամասները՝ ստորև Այցը կազմակերպել էր People in need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը։