Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները համակարգչային խաղից վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել

Հասարակություն
c319c7c890544eb6a5437dca18e278e3

Ինչքան էլ այսօր մանկական սննդի, պարագաների, հագուստի ու բժշկության հարցում առաջընթաց կա, խնդիրները երեխաների լիարժեք ու առողջ ապրելակերպի ու պաշտպանության հարցում, բազմաթիվ են՝ համոզված է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը։ Նրան ամենից շատ անհանգստացնում են չսերտիֆիկացված կահույքի ու խաղալիքների վաճառքը. «Պետք է հատուկ մեխանիզմ լինի, հատուկ ստանդարտներ, օրինակ կահույքը, պետք է չունենա սուր անկյուն, բայց այդ բոլոր ստանդարտները պահպանված չեն»: Երեխաները կարիք ունեն նաեւ հոգեբանական դաստիարակության եւ դրա մասին պետք է մտածել դեռեւս նրա սաղմնային փուլից կարծում է հոգեբան Աննա Բադալյանը. «Ամեն ընտանիքում պետք է հոգեբանական կայուն հիմք լինի, որպեսզի երեխան կարողանա ընդունել կյանքը իր բոլոր դժվարություններով»: Հոգեբանը ուրախությամբ է նշում, որ այսօր ծնողները բավական գրագետ են վերաբերվում իրենց երեխաների հոգեբանական դաստիարակությանը; Մանկաբույժ Աննա Բալայանը կարծում է, որ երեխային լիարժեք առողջ մանկություն պարգեւելու համար պետք է ծնողի մեծ ուշադրություն ու հոգատարություն. «Առողջ ապրելակերպ նշանակում է ճիշտ սնունդ ու հիգիենա: Այս երկուսի պահպանման դեպքում երեխան կխուսափի բազմաթիվ հիվանդություններից»: Աննա Բադալյանը հենց վատ հիգիենան է պատճառ համարում, որ այսօր համատարած ճճվակրություն է նկատվում: Մանկաբույժի կարծիքով՝ ծնողը նաեւ պետք շատ ուշադրություն դարձնի երեխայի խաղալիքներին. «Խաղալիքները պետք է լինեն անվտանգ, պետք է անգամ փաթեթավորմանը ուշադրություն դարձել»: Նա նաեւ հորդորում է ծնողներին՝ հետեւել, թե ինչքան ժամանակ են երեխաներն անցկացնում համակարգչի ու հեռուստացույցի առաջ ու ինչ են նայում եւ խաղում. «Շատ ծնողներ մտածում են` լավա, զբաղվումա, ես ել իմ գործն եմ անում, բայց դա ամենասխալ բանն է: Այլ երկրներում եղել են դեպքեր, որ երեխաները այդ խաղերի պատճառով վերակենդանացման բաժանմունքում են հայտնվել»։ Իսկ պարոն Պողոսյանը անդրադարձավ վերջին շրջանում մանկապարտեզում սննդային թունավորումների դեպքերին. «Զանգում եմ սննդի անվտանգության պետական տեսչություն, եւ երեք օր է նրանց չեմ կարողանում բռնացնել, որ պատասխանեն իմ հարցերին՝ ով է սերտիֆիկացրել, ով է ստուգել, թույլ տվել; Եթե սենց բաներ են լինում, ուրեմն անտերություն է»։