Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թմրամիջոց՝ տաքսուց և վարորդի մոտից

Կարևոր լուրեր Հասարակություն
844e5950a513c40cfc600a8382cf7d0f

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 29 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Հարություն Դ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ, իսկ իր վարած «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայից Հարություն Դ.-ն ներկայացրել է նմանատիպ զանգվածով թղթե փաթեթ: Վերջինս հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց է, պատկանում է իրեն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: