Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես եմ փոփոխության սկիզբը. նոր ուժը շուտով կներկայացնի, թե ինչպես (տեսանյութ)

Քաղաքականություն
civil

«Ոչ թե սաղ սուտա, մեկա ոչինչ չի փոխվելու, այլ՝ ես եմ փոփոխության սկիզբը,-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովին ելույթ ունենալով՝ ասաց կառավարման խորհրդի անդամ Նարեկ Բաբայանը,- ոչ թե պետք է մտածել` եղունգ ունես՝ գլուխդ քորի, այլ` գլուխ ունես՝ ելքը գտի: Նոր բան հնարելու կարիք չկա. ասում է Ալեն Սիմոնյանը. Ի՞նչ պետք է անել հաջողության հասնելու համար. «Պետք է կրենք ուղիղ պատասխանատվություն. Մեր քաղաքացին պետք է ունենա հաշվելի եւ չափելի առաջարկներ»։ Սասուն Միքայելյանը հիշում է. «Ընդդիմությունը մինչեւ հիմա նպաստել է այս իրավիճակի ստեղծմանը։ Իրենց ընդդիմադիր համարող շատ քաղաքական ուժեր մոռացել են, որ նույն խոստումներն անընդհատ լսելով ու քայլեր չտեսնելով՝ ժողովուրդը հիասթափվում է»։ «Հոգնել ենք «Էս երկիրը երբա երկիր դառնալու» արտահայտությունից. լավա լինելու եւ հենց հիմա, շուտով կներկայացնենք, թե ինչպես»,- ելույթները եզրափակում է «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Ռուբեն Ռուբինյանը։