Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն քննարկել է Արտաշատի և Ալավերդու քաղաքապետերի ընտրությունների հարցը

Պաշտոնական
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է ս.թ. հունիսի 7-ին կայանալիք Արտաշատ և Ալավերդի քաղաքային համայնքներիի ղեկավարների հերթական ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման հայտարարագրերի վերաբերյալ տեղեկանքը` կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկման արդյունքում նախընտրական քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել: Նիստից հետո տեղեկանքը տեղադրվել է հանձնաժողովի համացանցային կայքում: ԿԸՀ