Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառուցապատում շենքի բակում. բնակիչներն սպասում են Տարոն Մարգարյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
shin

Երևան քաղաքի Շիրազի 14 շենքի բնակիչները պնդում են, որ բակում կառուցապատում իրականացնող Արսեն Մկրտչյանը դրա իրավունքը չունի։ «Այդ տարածքը նախկինում եղել է կանաչապատ տարածք, որտեղ երեխաներն էին խաղում, բնակիչներն էին ազատ ժամանակն անցկացնում։ Նա իրավունք չունի այդ տարածքում կառուցապատում իրականացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է բնակիչներից մեկը։ Տարածքը Երևանի քաղաքապետարանից ձեռք բերած Արսեն Մկրտչյանը ներկայացնում է տարածքի նկատմամբ սեփականության և շինարարություն իրականացնելու իրավունքները հաստատող փաստաթղթեր։ «Ես ունեմ բոլոր օրինական փաստաթղթերը, որոնք հաստատում են իմ իրավունքներն այդ տարածքի նկատմամբ։ Ոչ մի անօրինական բան տեղի չի ունենում»,- մեզ հետ զրույցում նշում է նա։ Տարածքային վեճը տեղափոխվել է իրավական հարթություն, սակայն դատարանի որոշումը բնակիչների դժգոհությունը չի մեղմել։ Նրանք համարում են, որ դատարանը արդար վճիռ չի կայացրել։ Բնակիչները պնդում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը իրենց բակ նախորդ այցելության ժամանակ խոստացել է լուծել հարցը. «Տարածքի լուսանկարները դրեց ծոցագրպանը և խոստացավ զբաղվել այս խնդրով»,- նշում է բնակիչներից մեկը։ Նրանք հավատացնում են, որ պայքարելու են այնքան ժամանակ, որ իրենց բակ գա քաղաքապետը և տա իր կողմից խոստացված լուծումը։