Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաճո՞ւյք, թե կախվածություն է ծխախոտը. մեկնաբանում են պատգամավորները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ewJfrjWFb2E

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իրեն մոլի ծխող չի համարում. իր խոսքերով` ծխում է հաճույքի համար. «Ամեն ինչի չափավորը վնաս չէ` դա կլինի խմիչքը, դա կլինի ծխելը, ցանկացած պահի, երբ ցանկանում եմ, կարողանում եմ թողնել ծխելը: Դեպքեր շատ են եղել` 3 ամսով, 6 ամսով»: Ժամանակին նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր, սակայն առողջ ապրելակերպը տարիների ընթացքում զիջել է իր դիրքերը. «Մոլի ծխող էր Վիլյամ Սարոյանը, երբ ասում են՝ գիտե՞ս, որ Սաղաթել բիձեն 85 տարեկան հասակում ծխելը թարգեց, իսկ դու ասում ես` հնարավոր չէ: Ասում է` Սաղաթել բիձեն անկամքի մեկն էր, նա ոչ մի գործ մինչեւ ավարտ չի հասցրել»: Մայիսի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրները, այդ թվում` ՀՀ-ն նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: Ըստ վիճակագրության` մեր երկրում տարեկան 3-4000 մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից, որոնց հիմնական պատճառը ծխախոտի օգտագործումն է: ՀՀ-ում ծխում է բնակչության մոտ 63 տոկոսը` տղամարդկանց 50%-ը, իսկ կանանց 2.3%-ը: Ինչպես պայքարել ծխելու դեմ. ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասում է. «Դուք սխալ մարդու եք ընտրել, որը կարող է այդ խորհուրդը տալ: Դժբախտաբար, ես ինքս ծխում եմ, բայց կարծում եմ, որ ցանկության դեպքում մարդը կարող է պայքարել եւ ձերբազատվել այդ արատից, քանի որ ես իրոք դա համարում եմ արատ»: Այնումենայնիվ, նա բոլորին կոչ է անում անգամ չմտածել` մեկ գլանակ վերցնել ու փորձի համար ծխել. «Դա հետո վերածվում է ազարտի, մեկը դառնում է տաս, տասը դառնում է քսան»: Այլ պաշտոնյաների մասին՝ տեսանյութում