Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը 47-րդ տեղում է

Սպորտ
917814f0031ca07373a8b62c465c006b

Երեկ՝ մայիսի 29-ին, փոքր տրամաչափի հրացան, 50մ, պառկած դիրքից 60 կրակոց տղամարդկանց որակավորման նախնական փուլի 1-ին կեսին մասնակցել է 70 մարզիկ, որտեղ Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը 615.9 միավորով գրավել է 47-րդ տեղը: Վերջինիս չի հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը և նա դուրս է մնացել տվյալ վարժության հետագա պայքարից: Այսօր Իրինա Լաուերը կմասնակցի 50մ, հրացան 3 դիրքից վարժությանը: Մրցմանը կարող եք հետևել http://results.sius.com   և  http://www.issf-sports.org  կայքերի միջոցով: Գերմանիայի Մյունխեն քաղաքում մայիսի 26-ից հունիսի 2-ը տեղի է  ունենում  «Աշխարհի  գավաթ»,  որտեղ Հայաստանը ներկայացնում  են  Հրաչիկ Բաբայանը, Սուրեն Բերյանը, ինչպես նաև Գերմանիայում բնակվող Իրինա (Աղաջանյան) և Քրիստիան Լաուեր ամուսինները, թիմը ղեկավարում է ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Աշխարհի գավաթ»-ին մասնակցում է 87 երկրի  901 մարզիկ: Խաղարկվում է 105 մեդալ և 78 օլիմպիական վարկանիշ: