Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են

Սպորտ
abraham-heno

Նախօրեին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաեւ Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ: Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել եւ հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին` այսօր` մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում: Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են ցանկացել հայ բռնցքամարտիկին` հուլիսի 18-ին նախանշված մենամարտում: