Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲարՔեմփ Երեւան 2015» մեկնարկում է.ուղիղ միացում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
11242197_849285435144735_7320257358414632598_n

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մոտ հազար ներկայացուցիչներ՝ ծրագրավորողներ, ճարտարագետներ, բլոգերներ, օն-լայն լրագրողներ եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներ, մայիսի 30-ին եւ 31-ի կմասնակցեն «ԲարՔեմփ Երեւան 2015» ոչ պաշտոնական կոնֆերանսին (անվանվում է նաեւ «չկոնֆերանս»)։ «ԲարՔեմփը» Երեւանում անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ։ Սովորաբար «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի եւ նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում։ «ԲարՔեմփ Երեւան 2015»-ի գլխավոր հովանավորն է «Յուքոմ» ընկերությունը: