Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զեպ Բլատերը կրկին վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում

Կարևոր լուրեր Սպորտ
FIFA-PRESIDENT1

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատերը կրկին վերընտրվեց այդ պաշտոնում, չնայած այն բանին, որ երկու օր առաջ կաշառակերության համար ձերբակալվել էին ՖԻՖԱ-ի 9 չինովնիկներ: Այսօր կայացած նախագահական ընտրության ժամանակ Զեպ Բլատերը 209 ձայնից ստացել է 133-ը: Կանոնակարգով պետք է անցկացվեր երկրորդ փուլ, քանի որ նախագահը չէր ստացել ձայների 2/3-րդ մասը, սակայն Բլատերի միակ մրցակիցը՝ Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ Հուսեյնը, հանել է իր թեկնածությունը: Այդպիսով, Զեպ Բլատերը 5-րդ անգամ ընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: fifa