Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլինա Դանիելյանը հաղթեց եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական

Սպորտ
gagik

Էլինա Դանիելյանը շարունակում է հաջող հանդես գալ կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այսօր կայացած 10-րդ տուրում մեր առաջատար շախմատիստուհին սպիտակներով հաղթեց վրացուհի Սալոմե Մելիային: Նա վաստակեց 7,5 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: Էլինա Դանիելյանը առայժմ մեկ միավորով ետ է մնում ուկրաինուհի Նատալյա Ժուկովայից, կեսով՝ վրացուհի Նինո Բաթիաշվիլուց: Վեց միավոր վաստակած Լիլիթ Մկրտչյանն այսօր անհաջող հանդես եկավ ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինայի դեմ եւ պարտություն կրեց: Նա նահանջեց 22-րդ հորիզոնական եւ դուրս մնաց մեդալների համար պայքարից: Վաղը կայանալիք վերջին տուրում լուրջ պայքար է սպասվում մրցանակային տեղերի համար, քանի որ վերը նշված եռյակից բացի մեդալի հավակնում են եւս վեց մասնակիցներ: