Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաղեստինցի կանայք ընդհատել են ՖԻՖԱ-ի նախագահի ելույթը

Սպորտ
sport-fifa-29.05.

Ցյուրիխում այսօր սկսած ՖԻՖԱ-ի համաժողովի ժամանակ նախագահ Զեպ Բլատերի ելույթն ընդհատվել է սրահ հանկարծակ ներխուժած երկու կանանց պատճառով: Ինչպես տեղեկացնում են շվեյցարական լրատվամիջոցները, դրանք եղել են պաղեստինցի բողոքականներ, որոնք կարմիր քարտ են ցույց տվել ՖԻՖԱ-ի նախագահին եւ բացականչել. «Իսրայել, հեռացիր»: Նման ակցիայի պատճառն այն է, որ Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ չի տվել առաջնությունում հայտավորել թիմեր, որոնք գտնվում են երկրի պաղեստինյան հատվածում: Պաղեստինի ֆուտբոլի ֆեդերացիան Զեպ Բլատերին կոչ էր արել Իսրայելին զրկել անդամությունից, սակայն ՖԻՖԱ-ի նախագահը հարցը տեղափոխել է համաժողով: Սակայն այսօր պարզվել է, որ պաղեստինյան կողմը ետ է կանչել իր բողոքը, սակայն պահանջել է չեղյալ համարել Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիայի ընդունած հակապաղեստինյան օրենքը: