Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համատեղ նիստ. Գագիկ Ծառուկյանը 50 մլն դրամ է տրամադրել

Սպորտ
caruk

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում այսօր համատեղ նիստ են անցկացրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը եւ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Դրան ներկա են գտնվել նաեւ խաղերում ընդգրկված 17 մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպման եւ անցկացման համար ձեւավորված հանձնաժողովների ղեկավարները: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը եւ ՀԱՕԿ-ին խաղերի կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար: «Համահայկական 6-րդ ամառային խաղերը աննախադեպ կլինեն ոչ միայն մասնակիցների թվով, այլ նաեւ քաղաքների աշխարհագրությամբ: Այս պահի դրությամբ միայն Սփյուռքից արդեն կա 4000 մասնակցի հայտ», - նշել է ՀԽՀԿ նախագահը: ՀԱՕԿ-ի նախագահ Գ. Ծառուկյանը, ողջունելով համահայկական խաղերի անցկացման գաղափարը, նկատել է. «ՀԱՕԿ –ը շարունակելու է իր աջակցությունը խաղերի կազմակերպման եւ հաջող անցկացման գործում: Բազմիցս լինելով արտերկրում ես զգացել եմ, թե որքան կարեւոր է հայ երիտասարդների կապը հայրենիքի հետ, եւ այսօր այդ կապը իրագործվում է համահայկական խաղերի միջոցով: «Ծառուկյան բարեգործական հիմնադրամը» խաղերի կազմակերպման համար տրամադրելու է 50 մլն ՀՀ դրամ», - ասել է ՀԱՕԿ-ի նախագահը: