Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիս-վայի՞ս. ամուսնանա՞լ այս ամսին, թե՞ ոչ (տեսանյութ)

Հասարակություն
Amusnakan_matani

Սբ. Սարգիս եկեղեցում այս տարի մայիսին՝   ընդամենը 5 պսակադրություն է կատարվել, որոնցից 4-ը եղել է սիրիահայ զույգ։ Նման փոքրաթիվ ամուսնությունները Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները համարում են սնահավատության հետեւանք։ «Իրականում որ նայում ենք վերջին տարիների, համենայնդեպս, Վազգեն 1-ինի ժամանակաշրջանում, արգելված է եղել պսակադրությունը միայն Ավագ շաբաթվա ժամանակ։ Այսինքն, Ծաղկազարդից մինչև Զատիկ ընկած հատվածը»,-նշում է Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու քահանա Տեր Շահե քահանա Հայրապետյանը։ qahana.am կայքի խմբագիր Էլզա Մանուկյանը սեփական օրինակով է փորձել ապացուցել, որ մայիսին չամուսնանալը կարծրատիպ է։ «Որոշեցինք հենց մայիսին ամուսնանալ՝ ընդդեմ բոլոր սնահավատությունների»։  Իսկ ի՞նչ կարծիք ունի հարցի շուրջ բնակչությունը։ Մանրամասները՝ տեսանյութում