Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ անդամի ծեծի գործով հարցաքննել են «Շտապ օգնություն» զանգողին

Քաղաքականություն
Artak-khachatryan

ԲՀԿ անդամ, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու գործով նախաքննական մարմինը հարցաքննություն է իրականացրել։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արտակ Խաչատրյանը, հարցաքննության է հրավիրվել այն անձնավորությունը, ով փետրվարի 7-ին զանգել է «Շտապ օգնություն»։ «Դա իմիտացիա է, եթե ցանկանային, իրական մեղավորին ժամերի կամ երկու օրվա ընթացքում կհայտնաբերեին։ Նրանք ունեն ինֆորմացիոն մեծ բազա»,- ասաց նա։ Արտակ Խաչատրյանն այսօր մեկ անգամ էլ շեշտեց, որ առաջիկայում պատրաստվում է կտրուկ գործողությունների դիմել՝ գործի բացահայտման համար եւ հույս չունի, որ այս իշխանությունների օրոք գործը կբացահայտվի։ Հիշեցնենք, Արտակ Խաչատրյանին փետրվարի 7-ին առեւանգել էին անհայտ անձինք ու բռնությունների ենթարկել։